Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Կնեսետի խոսնակի հույսը ապագան է

Կնեսետի խոսնակի հույսը ապագան է
19.01.2017 | 21:21

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը: Նա կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, հայ և հրեա ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը և հայտնել իր պատրաստակամությունը` այսուհետ ևս ջանքեր ներդնելու տարբեր ոլորտներում համագործակցության համար` ընդգծելով մշակույթի, տուրիզմի, տնտեսության և գյուղատնտեսության ոլորտները:

Կնեսետի խոսնակը կարևորել է հայ և հրեա համայնքների դերակատարությունը պետությունների զարգացման գործում: Նա վերահաստատել է իր դիրքորոշումը, որ վաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և ափսոսանք է հայտնել, որ դեռ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչվել Կնեսետում, սակայն այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր: «Ես այդքան էլ հպարտ չեմ այն փաստով, որ Իսրայելը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ արդեն կան որոշակի առաջխաղացում»,- ասել է խոսնակը: Էդելշտեյնը նաև հույս է հայտնել, որ ապագայում հնարավոր կլինի գտնել խաղաղ լուծումներ չկարգավորված հակամարտությունների համար: Կնեսետի խոսնակը խոստացել է աջակցել Իսրայելի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների հաճախակի կազմակերպմանը, միջխորհրդարանական ակտիվ հարաբերությունների պահպանմանը:
Արտակ Զաքարյանն ընդգծել է միջխորհրդարանական շփումների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, հասարակության միջև փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, քաղաքական երկարատև փոխգործակցության առումով: Նա կարևորել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Կնեսետի նախագահ Յուլի Էդլշտեյնի ստորագրած միջխորհրդարանական փոխըմբռնման հուշագիրը, վերջերս Երևանում ձևավորված «Հայ-իսրայելական միջազգային հասարակական ֆորումը»` որպես միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության զարգացման ու ընդլայնման իրավական և հասարակական լայն բազա:


Կնեսետի լիագումար նիստում Կնեսետի խոսնակը հատուկ ուղերձով ողջունել է հայկական խորհրդարանական պատվիրակությանը.«Կնեսետի անդամներ,
Ցանկանում եմ ողջունել Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբին: Բարի գալուստ հարգարժան հյուրեր Երուսաղեմ, Իսրայելի մայրաքաղաք, և ժողովրդավարության մեր նստավայր Կնեսետ: Հայ և հրեա ժողովուրդներն ունեցել են նմանատիպ ընդհանրություններ իրենց ողջ պատմության ընթացքում: 20-րդ դարում մեր ժողովուրդներն անցել են սարսափելի ողբերգությունների միջով՝ կանգնելով վերացման սպառնալիքի առջև: Մենք հայ ժողովրդին համարում ենք բարեկամեր, և հույս ունենք զարգացնել մեր կապերն ու համագործակցությունը նաև մշակույթի, տուրիզմի, տնտեսության, և հատկապես գյուղատնտեսության ոլորտներում: Վերջին ժամանակներում սա Հայաստանի խորհրդարանական պատվիրակության երկրորդ այցն է Իսրայել: Մենք հույս ունենք. որ հաճախակի կդառնան խորհրդարանականների փոխայցերը` նպատակ ունենալով ավելի լավ ճանաչելու և հասկանալու միմյանց: Հայաստանը, Իսրայելի նման, ունի մեծ սփյուռք` հատկապես ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Հրեա ժողովրդի նման, հայերը ևս ամուր կապված են իրենց հայրենիքին: Հայկական սփյուռքը թվով շատ ավելի մեծ է, քան Հայաստանի բնակչությունն ինքնին, որը բնորոշ է նաև հրեա ժողովրդին: Մենք հույս ունենք համագործակցել ձեզ հետ՝ փոխանակելով մեր իմացությունները և փորձը սփյուռքի հետ կապերի պահպանման հարցում: Կնեսետի, նրա անդամների և իմ անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ և ցանկանում հաճելի օրեր Իսրայելում և Երուսաղեմում: Իմ օրհնությունը ձեզ և ձեր մեծ ժողովրդին»:

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ